Բանգլադեշում փրկել են երկու փղերի, որոնք կարող էին մեռնել ծովում: Երկու փղերը Մյանմայում բաժանվել են իրենց նախրից եւ գետով ուղեւորվել են Բանգլադեշ։ Տեղի վախեցած բնակիչները նրանց քշել են լողափ:

Չորս օր անց ծովի ափին մնացած, հանգստացողներով շրջապատված փղերը լողացել են Բենգալյան ծոց:

Իշխանությունները կենդանիներին փրկել են տեղացի ձկնորսների օգնությամբ՝ նրանց ափ դուրս բերելու համար օգտագործելով պարաններ:

Նրանց կերակրել են եւ որոշել են տանել մոտակա անտառ, հաղորդում է United News Bangladesh-ը:

Փղերի անտառային միջավայրին այս տարածաշրջանում ավելի ու ավելի են սպառնում ծառահատումները, գյուղատնտեսությունը եւ հրդեհները: Վերջին տարիներին փղերի հիմնական միգրացիոն ճանապարհը նաեւ արգելափակվել է ճամբարներով, որոնցում Մյանմայից ժամանած հազարավոր ռոհինջա փախստականներ են տեղավորվել:

Մարդկային այս ներխուժման հետեւանքվ փղերը ուտելիք որոնելու համար հաճախ ստիպված են եղել դուրս գալ իրենց սովորական երթուղիներից: