Աշխարհի ամենամեծ արծիվներից մեկը Ամազոնի անտառահատումից փրկվելու «գրեթե զրոյական» շանսեր ունի:
Նոր ուսումնասիրության համաձայն՝ թռչունը ողջ ուժով պայքարում է իր ձագերին կերակրելու համար արեւադարձային անտառների այն հատվածներում, որոնք ծառահատվել են: Վերջին 50 տարիների ընթացքում ոչնչացվել է Ամազոնի անտառների մոտ 17 տոկոսը:
Հարպիա արծիվը ամենախոշորն է Ամերիկայում: Ամազոնը համարվում է հարպիաների «վերջին հենակետը», որտեղ բնակվում է գոյություն ունեցող պոպուլյացիայի ավելի քան 90 տոկոսը, հայտնել է BBC-ն:
Հետազոտող Կառլոս Պերեսի խոսքով՝ այս թռչունը Ամազոնի միլիոնավոր կենդանիներից է, որոնց տարածքը կրճատվում է: «Հաշվի առնելով, որ հարպիա արծիվներն ունեն թռչնատեսակների մեջ կյանքի ամենադանդաղ ցիկլը՝ անտառազուրկ լանդշաֆտներին հարմարվելու րանց շանսերը գրեթե զրոյական են», - ասել է նա:
Պերեսը հավելել է, որ տեսակների գոյատեւման համար կարեւոր նշանակություն ունեն պահպանման միջոցառումները, ինչպիսիք են երիտասարդ ծովարծիվների տեղափոխումը եւ դրանց սննդակարգի լրացումը:





























