Վայոց ձորի մարզում հունիսի 29-ին Շատին գյուղի գյուղամիջյան ավտոճանապարհից ավտոմեքենա է ընկել մոտ 20-25մ խորության փոսը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Դեռեւս չպարզված համգամանքներում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 45-ամյա Գագիկ Մարգարյանը «Անի» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ 21010» մակնիշի Տ 10836 համարանիշի ավտոմեքենայով անցել է արգելափակող նշանների կողքով եւ իր վարած մեքենայով հայտնվել է ճանապարհի փլուզված հատվածում:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը Գ.Մարգարյանը տեղի ուժերով դուրս է բերվել եւ տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար: