Հոկտեմբերի 11-ին Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում սկսվել է ծանր ատլետիկայի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, մրցախաղին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը, որը կազմած է ութ ծանրամարտիկներից։ Առաջին իսկ օրը հաջողություն բերեց մեր թիմին՝ չեմպիոնի կոչումը նվաճեց Սմբատ Մարգարյանը, որը ելույթ ունեցավ 56 կգ քաշային կարգում։ Սմբատը կարողացավ պահել 101 կգ ձգման եւ 132 կգ՝ հրման վարժություններում։ Արդյունքում մեր ծանրամարտիկը հավաքեց 238 կգ՝ 1կգ-ով գերազանցելով արծաթե մեդալակիր, մոլդովացի Գենադի Դոդոգլոյին ։ Բրոնզե մեդալը բաժին է հասել թուրք մարզիկ Գոհան Քիլիքին, որը հավաքել է 233 կգ։ Մրցաշարին մասնակցում էին 10 ծանրամարտիկներ։
Հասանելի է
русскийՏեղադրություն




























