Դելֆինների պաշտպանները հուլիսի առաջին շաբաթը հայտարարում են Պատանդ դելֆինների համաշխարհային շաբաթ, իսկ հուլիսի 4-ը`  Պատանդ դելֆինների միջազգային օր:  Ըստ «Էկոլուրի»` ամբողջ աշխարհում այդ օրը անցկացվելու են անազատության մեջ պահվող դելֆինների պաշտպանության ակցիաներ:

Հուլիսի 4-ին Երեւանում դելֆինների պաշտպանները նույնպես մտադիր են ակցիա կազմակերպել «Նեմո» դելֆինարիումի մոտ` Կոմիտասի անվան զբոսայգում: Այս մասին տեղեկացնում է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:

«Մենք ցանկանում ենք ասել, որ մեր դելֆինարիումի դելֆինները պատանդներ են: Մենք կբաժանենք թերթիկներ, որտեղ բացահայտվում են դելֆինների վարժեցման գաղտնիքները»,- ասել է Սիլվա Ադամյանը: Նրա խոսքով` տեղեկատվությունը պատրաստել են ուկրաինացի գործընկերները: