«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ արմենիա» ֆոնդային բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր` հունիսի 30-ին կազմել է 367.93 դրամ` նախորդ օրվա համեմատ արժեզրկվելով 0.04 տոկոսով:
Այսպիսով` նախորդ օրերի կտրուկ անկումներից հետո դոլարի արժեզրկման տեմպը նվազել է:
Թեեւ դոլարն էժանանում է` դրա նկատմամբ պահանջարկը դեռեւս մեծ չէ` վաճառվել է ընդամենը 3.15 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը դոլար գնում են 367-ով, վաճառում 370-ով:




























