Հարավային Օսեթիայի արտգործնախարարությունը, վկայակոչելով սեփական աղբյուրները, պաշտոնական Թբիլիսիին մեղադրել է Հարավային Օսեթիայի հետ սահմանին լայնածավալ սադրանքներ կազմակերպելու մեջ:

Ինչպես հայտնում է «Ռես» գործակալությունը, այդ ծրագրի իրականացման շրջանակներում վրացական հատուկ ծառայությունները մտադիր են կազմակերպել 2008թ. օգոստոսի Հարավային Օսեթիայի տարածքը լքած անձանց չարտոնված անցում վրաց-օսական սահմանով:

Ըստ հարավօսական աղբյուրների, ակցիան պետք է լուսաբանվի վրացական եւ արեւմտյան աղբյուրներով: