Ամերիկացի Ջոուի Չեսթնաթը 10 րոպեում 76 հոթ դոգ է կերել Նյու Յորքում ԱՄՆ-ի անկախության տոնի առթիվ կազմակերպված հերթական միջազգային մրցույթում: Կազմակերպիչների խոսքով՝ Չեսթնաթը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ ESPN-ին հղումով:

1972 թվականից մրցույթն անցկացվել է Բրուքլինում՝ Քոնի Այլենդի ափին՝ Nathan's արագ սննդի ամերիկյան ցանցի կողմից: Սա Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքից ժամանած Չեսթնաթի վեցերորդ անընդմեջ հաղթանակն է այս մրցույթում: 2020 թվականին նա համաշխարհային ռեկորդ սահմանեց, երբ 10 րոպեում 75 հոթ դոգ կերավ: 2019 թվականին ամերիկացին հաղթահարել է 71 հոթ դոգ: Ընդհանուր առմամբ, սա արդեն նրա 14-րդ հաղթանակն է այս մրցումներում:

«Ես այնքան երջանիկ եմ», - մրցույթի ավարտից հետո լրագրողներին ասել է Չեսթնաթը: Նա նշել է, որ «սկսել է դանդաղել վեցերորդ րոպեից», սակայն երկրպագուների աջակցության շնորհիվ պայքարը շարունակելու նոր ուժ է գտել իր մեջ:

Միշել Լեսկոն հաղթել է կանանց մրցույթում: 10 րոպեում նրան հաջողվել է ուտել 30 ու կես հոթ դոգ: Անցյալ տարի առաջին տեղում էր Միկի Սուդոն, ով 48 ու կես հոթ դոգ էր կերել՝ գերազանցելով համաշխարհային ռեկորդը: Հղիության պատճառով այս տարի Սուդոն չի մասնակցում մրցույթին: