Երեւանում այսօր` հունիսի 30-ին ժամը 15:00-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում («Բելաջիո» ռեստորանի մոտ) հրդեհ է բռնկվել է անձնական օգտագործման «Գազել» մակնիշի ավտոմեքենայում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այրվելու պահին մեքենայի մեջ են եղել չորս հոգի` ամուսիններ եւ նրանց երկու անչափահաս երեխաները: Բարեբախտաբար, ընտանիքի անդամներից ոչ ոք ոչ մի վնասվածք չեն ստացել:
Տեղի ունեցածի հետեւանքով, Մյասնիկյան պողոտան որոշ ժամանակով փակվել էր:
Վարորդի կարծիքով, մեքենան բռնկվել է էլեկտրական լարերի անսարքության պատճառով: Ուղեւորուհի Կարինե Բոզոյանի ներկայացմամբ, փրկարարների ժամանման պահին հրդեհն արդեն մարվել էր` մոտակա ռեստորանի աշխատակիցների օգնությամբ:








Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























