Հարավկորեացի հետախույզները պատմել են կտրուկ քաշ կորցրած Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին, գրում է Bloomberg-ը:
Պատգամավոր Կիմ Բեն Կին նշել է, որ Կիմ Չեն Ընը վերջին ժամանակներս կորցրել է 10-20 կգ: Ընդ որում, նա նշել է,որ նիհարած Կիմ Չեն Ընի մոտ լուրջ առողջական խնդիրներ չկան:
Քաղաքական գործչի խոսքով՝ երկրի Հյուսիսային Կորեայի առաջնորդը շարունակում է այցելել խոշոր պետական միջոցառումներ:
Հունիսի սկզբին Կիմ Չեն Ընի կտրուկ նիհարեցումը պատճառ է դարձել, որպեսզի լուրեր տարածվեն նրա հիվանդության մասին: Որոշ փորձագետներ ենթադրել են, որ դրա պատճառը կարող է լինել հյուսիսկորեացի առաջնորդի անցումն ավելի առողջ ապրելակերպի:





























