ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն աշխարհում արձանագրվել է Սվազիլենդում, չափահաս բնակչության 26 տոկոսը: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է UNAIDS-ի գործադիր տնօրեն Միշել Սիդեբեն: Հիվանդացության մակարդակը բարձր է նաեւ Բոտսվանայում՝ 24,8 տոկոս, Լեսոտոյում՝ 23,6 տոկոս:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդացության ամենացածր ցուցանիշներն աշխարհում արձանագրվել են Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում եւ Ուզբեկստանում՝ չափահաս բնակչության ընդամենը 0,1 տոկոսը:



























