Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվնադության (COVID-19) դեմ կարող են պատվաստվել նաեւ օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից։
«2021 թվականի հուլիսի 9-ից օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստումների իրականացման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն։ Մասնավորապես՝ նրանք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երեւանում` Հյուսիսային պողոտայում, Դալմա Մոլի, Մեգա Մոլի, Ռոսիա Մոլի եւ Կասկադի հարակից տարածքներում ծավալված շարժական պատվաստումային կետերում»,– ասվում է հաղորդագրության մեջ։



























