Առնվազն 11 մարդ է տուժել Նոր Զելանդիայի Հարավային կղզու վրա օդային փուչիկի ընկնելուց, հայտնում է NZ Herald տեղական թերթը:
Նշվում է, որ օդապարիկն ընկել է Էրոութաուն բնակավայրի մոտակայքում:

Թերթի տվյալներով՝ երկու մարդ ծանր վնասցվածքներ է ստացել, նրանց հոսպիտալացման համար ուղղաթիռներ են անհրաժեշտ եղել, եւս մեկը ստացել է միջին ծանրության վնասվածքներ, իսկ ութ մարդ ստացել է թեթեւ վնասվածքներ: Նրանց բոլորը շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց: