ԱՄՆ-ն չպետք է Չինաստանը համարի իր համար ամենամեծ մարտահրավերը, քանի որ ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքը հենց ինքն է: Այս մասին ուրբաթ հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Վան Ցիշանը:
«Միացյալ Նահանգների համար ամենամեծ մարտահրավերը Չինաստանը չէ, այլ հենց ԱՄՆ-ն է: Նրանք չպետք է թույլ տան, որ ՉԺՀ հետ հարաբերությունների կառուցման ամերիկյան ռազմավարության մեջ մոլորությունների եւ սխալ դատողությունների արատավոր շրջան հայտնվի», - «Սինհուա» գործակալությունը մեջբերել է Չինաստանի բարձրաստիճան ղեկավարության խոսքերը, որը հանդես է եկել Պեկինում՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի՝ Չինաստան կատարած ոչ պաշտոնական այցի 50-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ:
Ըստ Վան Ցիշանի՝ Պեկինը եւ Վաշինգտոնը պետք է ձգտեն խաղաղ գոյակցության եւ փոխշահավետ համագործակցության: «Չին-ամերիկյան հարաբերությունները գտնվում են առանցքային փուլում», - շեշտել է նա: «Մենք պետք է լուծենք տարաձայնությունները երկխոսության միջոցով»:





























