Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքական գործիչն է ճանաչվել։ Hottest Heads of State-ի կողմից պատրաստված ցուցակում են աշխարհի 172 երկրների առաջնորդներ (նախագահներ, վարչապետներ եւ այլն): Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 108-րդ տեղում է՝ մեկ հորիզոնականով գերազանցելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։
Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը զբաղեցրել է 2-րդ տեղը, 3-րդ տեղում Բութանի թագավոր Ջիգմե Կհեսար Նամգել Բանգչուկն է։
Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոն զբաղեցնում է 12-րդ տեղը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 15-րդն է, իսկ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը 18-րդն է։ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզի հայտնվել է 28-րդ տեղում, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին 35-րդն է։ Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն 169-րդ տեղում է։ Նախավերջին՝ 171-րդ տեղը բաժին է հասել Բենեդիկտ XVI Պապին, 172-րդ տեղում Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Իրն է։




























