Բաքուն սահմանագծման աշխատանք է կատարում Ռուսաստանի հետ եւ սխասում առաջարկ Թուրքմենստանից Կասպից տարածաշրջանի հերթական հանդիպման մասին, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար, սահմանի եւ Կասպից ծովի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Հալաֆ Հալաֆովը:
«Ռուսաստանի հետ սահմանագծման շուրջ բանակցությունների հերթական փուլը մեկնարկել է հուլիսի 6-ին եւ կավարտվի այսօր»,-ասել է փոխնախարար Հալաֆովը:
Համատեղ հանձնոժողովի եռօրյա նիստի ընթացքում հաստատվում է սահմանի հերթական տարածքների սահմանագծման աշխատանքային ծրագրի հաստատումը:
«Նաեւ հաստատվում են տեղում համապատասխան փորձագիտական հանդիպումների ծրագրերը»,-հավելել է փոխնախարարը:
Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի երկայնքը 284 կիլոմետր է: Այդտեղ վիճելի հարցեր արդեն չեն մնացել: Կողմերը նախատեսում են ավարտել սահմանագծումը 2-3 տարվա ընթացքում:
Հուլիսի 6-9-ը Բավքում տեղի է ունեցել Սահմանագծման հարցով ադրբեջանա-ռուսական համատեղ հանձնոժովի իններորդ նիստը, որի ժամանակ ադրբեջանական կողմը ներկայացնում էր ԱԳ փոխնախարար Հալաֆ Հալաֆովը, իսկ ռուսական կողմը՝ Ամիր Բիլյալիթդինովը:
Նիստի ընթացքում կողմերը քննարկել են սահմանագծման գործընթացի շարունակության հարցերը, ինչպես նաեւ հաստատել փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են դաշտային սահմանագծման աշխատանքներ կատարելու համար:
Հանրապետության ԱԳՆ-ից նշել են, որ սահմանային նշանների տեղադրումը կշարունակվի՝ համաձայն ընթացիկ տարվա համար հանձնաժողովի աշխատանքների պլանի:
Ինչպես նշում են նախարարությունից, սահմանագծման ժամանակ նկատվել է երկու կողմերի մասնագետների համահունչ եւ կառուցողական աշխատանքը:
Սահմանագծման համատեղ հանձնաժողովի հերթական նիստը կկայանա Ռուսաստանում, աշխատանք է իրականացվում դիվանագիտական ալիքներով օրը որոշելու ուղղությամբ:





























