Կոտայքի մարզում հուլիսի 9-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ «Ծովինար» լճի մոտ, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 69-ամյա Համլետ Գեւորգանի վարած Mercedes մակնիշի եւ 30-ամյա Սարգիս Հովսեփյանի վարած Opel մակնիշի ավտմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 2 վարորդները եւ նրանց ուղեւորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Հ. Հայրապետյանը, 3-ամյա Գ. Գեւորգյանը եւ 31-ամյա Հ. Ասլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:





























