Գյումրի-Երեւան ավտոմայրուղու 16-րդ կմ-ում հունիսի 30-ի երեկոյան ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.27-ին, մարվել`19.40-ին:

Այրվել է Լ. Սերոբյանին պատկանող «ԳԱԶ-52» մակնիշի 26 ՕՕ 329 համարանիշի ավտոմեքենայի թափքը:

Հրդեհի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներ, 22-ամյա Սամվել Սերոբյանը եւ 27-ամյա Հավհաննես Դավթյանը  ստացել են 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներ, եւ, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել են Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: