Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղու 5-րդ շենքի թիվ 310 բնակարանում հունիսի 30-ի առավոտյան բնական գազի արտահոսքից տեղի է ունեցել հրդեհի բռնկում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղի ունեցածի հետեւանքով, այրվածքներ է ստացել տան բնակիչ, 30-ամյա Ամալիա Պետրոսյանը, որը տեղափոխվել է այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը բավարար է: