Թբիլիսիում կրկին բողոքի ցույցեր են. այս անգամ Ռուսթավելի պողոտան զբաղեցրել են ընդդիմության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ լրագրողները, որոնք իշխանություններին մեղադրում են հուլիսի 5-ին անգործության մեջ, հայտնել է «Սպուտնիկ-Գրուզիա»-ն:

ԼԳԲՏ երթի հակառակորդների կողմից ծեծի ենթարկվելուց մի քանի օր անց մահացած վրացի լրագրող Լեքսո Լաշկարավայի մահը ցնցել է Վրաստանը:

Բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնական ցավակցություն են հայտնել եւ խոստացել օբյեկտիվ հետաքննություն անցկացնել, մինչդեռ ընդդիմությունը մեղադրել է իշխանություններին անգործության մեջ հուլիսի 5-ին, երբ քաղաքում անկարգություններ էին, որոնց հետեւանքով տուժել են ԶԼՄ-ների ավելի քան 50 ներկայացուցիչներ:

Ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները ժամը 18:00-ին խորհրդարանի շենքի մոտ հավաք են հայտարարել՝ կառավարության հրաժարականի պահանջով: