Երեւանում եւ Հայաստանի մի քանի մարզերում շարունակում են մոլեգնել հրդեհները:
Հունիսի 30-ին հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 18/10 հասցեի հարակից տարածքում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.35-ին, մարվել`15.07-ին: Այրվել է 2 հա խոտածածկ տարածք եւ 7000 քմ մակերեսով խաղողի այգի:
Հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ին նմանատիպ հրդեհներ են գրանցվել եւ խոտածածկ տարածքներ այրվել Երեւան քաղաքի Արին-Բերդի փողոցում` «Երեւան» ՋԷԿ-ի տարածքում՝ 7000 քմ, հեռուստաաշտարակի հարակից տարածքում՝ 7հա, Դավիթ բեկի փողոցի թիվ 87/1 շենքի հարակից տարածքում՝1հա, «Մարս» գործարանի հարակից տարածքում՝ 5000 քմ, «Սիլիկյան» թաղամասի թիվ 7 փողոցի հարակից տարածքում՝ 2500 քմ, Հրազդանի կիրճում («Արաբկիր» զբոսայգու հատված)՝ 2,5 հա, Արագածի փողոցի թիվ 93 շենքի հարակից տարածքում՝ 1հա:
Բացի այդ, հրդեհներ են բռնկվել նաեւ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում` 1 հա, Մերձավան գյուղում՝ 2հա, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղին հարակից «Սեւան» ազգային պարկի տարածքում՝ 2հա, Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում՝ 1500 քմ, Կոտայքի մարզում՝ Երեւան-Չարենցավան ավտոճանապարհի 18-րդ կմ-ում` «Ջրաբեր» ավազի հանքերի հարակից տարածքում՝ 4000 քմ, Գառնի գյուղի հարակից «Գոհար Աղբյուր» սարալանջին՝ 10հա, Եղվարդ քաղաքում` «ՆԱՏԻ» ամառանոցի հարակից տարածքում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզում՝ Աշտարակ քաղաքի Գ.Նժդեհի փողոցում` թիվ 110/35/10 ենթակայանի հարակից տարածքում՝ 20հա, Արարատի մարզի Նիզամի գյուղում՝ 4հա մակերեսով,ինչպես նաեւ հանրապետության մի շարք այլ շրջաններում:
Բոլոր հրդեհները մարվել են հշեջ- փրկարարների ուժերով:




























