Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցները, որը կազմակերպվել է TV Pirveli-ի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի՝ հուլիսի 5-ին ԼԳԲՏ համայնքի հակառակորդների կողմից ծեծի ենթարկվելու եւ հետագայում մահվան կապակցությամբ, Վրաստանի կառավարությանը` Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ (Մոսկվայի ժամանակով ժամը 11:00) մինչեւ երկուշաբթի ժամը 12:00-ը ժամանակ են տվել հրաժարականի համար: Այդ մասին կիրակի ցուցարարներին հայտնել է «Մտավարի Արխի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«Մենք իշխանություններին ժամանակ տվեցինք մինչեւ վաղը ժամը 12:00-ը: Մեզ համար միակ ընդունելի լուծումն այն է, որ վարչապետ Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարությունը ողջ կազմով հրաժարական տա: Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին նույնպես պետք է հրաժարական տա: Եթե պահանջը չբավարարվի, վաղը ժամը վեցին մենք կրկին կհավաքվենք այստեղ», - նախազգուշացրել է Գվարամիան:
Հանրահավաքի մասնակիցները խորհրդանշական երթ են իրականացնում դեպի կառավարության շենք, որից հետո պատրաստվում են ցրվել:
Հուլիսի 8-ին ծեծի ենթարկվելուց հետո հիվանդանոցից դուրս գրված Լաշկարավային կիրակի առավոտյան գտել են մահացած՝ իր իսկ տանը:





























