Երեւանում այսօր` հուլիսի 1-ին ժամը 18:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կկայանա քննարկում «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի  վաճառահանման օրենսդրական կարգավորումը» թեմայով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, քննարկման ընթացքում կներկայացվեն Հայաստանում երեխաների կրծքով սնուցման իրավիճակը եւ հիմնախնդիրները, մանկական սննդի եւ հարակից ապրանքների արտադրության, վաճառքի, բաշխման, գովազդի եւ որեւէ այլ ձեւով խրախուսման, ինչպես նաեւ դրանց մասին իրազեկման եւ տեղեկությունների տարածման հետ կապված խնդիրները եւ դրանց օրենսդրական կարգավորման ուղիները:

Միջոցառումը կազմակերպվում է Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ Հայաստանի ամերիկյան  համալսարանի աջակցությամբ: