Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա գլխավորած պատվիրակությունը թուրքական ժամանակով ժամը 16:30-ին (երեւանյան ժամանակով` 18:30-ին) ժամանեց Բուրսա քաղաք:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Բուրսայից, օդանավակայանում Հայաստանի նախագահին եւ հայկական պատվիրակությանը դիմավորել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Հայկական պատվիրակությանը դիմավորել են ծաղիկներով, թուրքական երաժշտությամբ եւ պարերով:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը երկրպագելու է Հայաստանի հավաքականի համար: Հայաստան-Թուրքիա հանդիպումը կսկսվի տեղական ժամանակով ժամը 21-ին (Երեւանի ժամանակով 23։00-ին): Մինչ այդ նա դեմ առ դեմ բանակցություններ կվարի իր թուրք գործընկերոջ՝ Աբդուլահ Գյուլի հետ: Խաղից անմիջապես հետո նախագահը կվերադառնա Երեւան: