Թուրքիայի վարչապետ Ռեջեի Թաիփ Էրդողանը հակտեմբերի 14-ին հանդիպել է ադրբեջանցի պատգամավորների հետ, որոնք այսօր ժամանել են Անկարա։
«Մենք հարգելի վարչապետի հետ հանդիպումից դուրս եկանք հաճելի զգացողությամբ։ Շատ օգտակար զրույց ունեցանք տարածաշրջանում խաղաղության ապահովման, տնտեսական զարգացման եւ համագործակցության վերաբերյալ։ Վարչապետը եւս մեկ անգամ հաստատեց այն խոսքերը, որոնք նրանք արտաբերել էր Ադրբեջանի խորհդարանում։ Թուրքիան իր քաղաքականությունը իրականացնելիս միշտ էլ հաշվի կառնի Ադրբեջանի հետաքրքրությունները, օգտագործելու է բոլոր հնարավոր միջոցները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որն Ադրբեջանի ամենացավալի խնդիրն է».- «APA»-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո հայտարարել է Սդրբեջանի խորհրդարանի Միջազգային կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը։
Ադրբեջանական պատվիրակության անդամներից Ասաֆ Գաջիեւի խոսքով, Էրդողանը Ադրբեջանի պատվիրակությանը համար եւս մեկ անգամ ընդգծել է, որ արձանագրությունների ստորագրումից հետո Հայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր. «Թուրքիայի վարչապետը հայտարարեց, որ միջնորդ երկրների ղեկավարության ուշադրությունը հրավիրել են այն փաստի վրա, թե ինչպիսին պետք է լինի Անկարայի պաշտոնական դիրքորոշումը, եթե արձանագրությունների ստորագրումից հետո Հայաստանը կոնկրետ քայլեր չձեռնարկի։ Նա նշեց, որ Հայաստանը գերազանց գիտի, թե հատկապես ինչ քայլերի են սպասում իրենից»: Գաջիեւի խոսքով, էրդողանն ասել է, որ հիմա Հայաստանի հերթն է գործելու եւ եթե Հայաստանը այդ քայլերը չձեռնարկի, վիճակը լավ չի լինի":
Նշենք, որ այսօր ադրբեջանցի պատգամավորները նաեւ կհանդիպեն Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեթ Ալի Շահինին։




























