Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը դեմ է հայ-թուրքական հարաբերությունների շաղկապմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։

«Մենք կարծում ենք, որ հայ-թուրքական սահմանի բացումը չպետք է խոչընդոտի ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացին»,- ասել է դեսպանը «Ինտերֆաքսին»:

«Երբ մենք ասում ենք, որ ոչ մի կապ չկա այդ երկու պետությունների միջեւ, մենք նկատի ունենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի մտերմության գործընթացը չպետք է ընդհատի ԼՂ-ի հակամարտության որոշման գործընթացին»,- ավելացրել է նա։

Դորոխինը հիշեցրել է, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ բանակցությունների վերջին փուլը ընթացել է վերջերս՝ Քիշնեւում, եւ ընդգծել է, որ Ռուսաստանը, որպես Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջնորդ, կողմ է հակամարտության լուծմանը՝ միջազգային իրավունքի շրջանակներում։