Արեւմտյան Վրաստանում երկաթուղու Մարելիսի հատվածում ռելսերից դուրս է եկել եւ հրդեհվել Ադրբեջանից ժամանած բենզինով շարժակազմը:
Տվյալ հատվածում երթեւեկությունը կաթվածահար է եղել հուլիսի 4-ի գիշերը:
Առավոտյան կողմ հրշեջներին հաջողվել է մարել կրակը, իսկ երկաթուղայիններին` վերականգնել երթեւեկությունը:
Զեստաֆոնի-Խարագաուլի հատվածում լիովին վերականգնվել է գնացքի երթեւեկությունը, հաղորդում է «Գրուզիա online»-ը:




























