Հուլիսի 4-ին, ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող չգործող անասնագոմի շինություններից մեկն այրվել է, որի հետեւանքով 2 երեխա է զոհվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, նշված շինություններից մեկում, վառվող մոմի հետեւանքով բռնկված հրդեհից մահացել են նույն շինությունում բնակվող` 23-ամյա Թեհմինե Միրզոեւայի երեխաները` 4-ամյա Հայկ եւ 1-ամյա Մոնիկա Միրզոեւաները:
Հրդեհը մարվել է նույն օրը ժամը 03.06-ին մարտական մեկ հաշվարկի ուժերով:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:







Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























