Երեկ երեկոյան Քիշնեւի կենտրոնում գտնվող «Հաղթանակի կամարի» մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվել է 40 մարդ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Մոլդովայի մայրաքաղաքի քաղաքապետ Դորին Կիրտոակեն։
Պայթյունի հանգամանքների քննման առաջին արդյունքների համաձայն, պարզվել է, որ նռնակ է պայթեցվել,- հայտնում է ИА REGNUM-ը՝ վկայակոչելով Քիշնեւի քաղաքապետին։ Ներկա դրությամբ ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչպես կարող էր նռնակը հայտնվել Մոլդովայի մայրաքաղաքի կենտրոնում զանգվածային տոնակատարության՝ քաղաքի օրվա տոնախմբության առիթով կազմակերպված համերգի վայրում։
Ըստ Քիշնեւի քաղաքապետի տվյալների, վիրավորվել է առնվազն 32 մարդ։ Միաժամանակ Մոլդովայի մայրաքաղաքի Շտապօգնության հիվանդանոցում, ուր տեղափոխում են տուժածներին, սել են, թե առնվազն 40 վիրավոր կա։



























