Երեւանում երեկ, օգոստոսի 8-ին, ժամը 22։00-ի սահմաններում 25-ամյա Արտաշես Ազարյանը Նազարբեկյան թաղամասից դեպի Հարավ Արեւմտյան թաղամաս տանող նորակառույց ճանապարհի՝ Շահումյան 16 փողոցի թիվ 162/1 հասցեի մոտ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով բախվել է 44-ամյա Բաբկեն Բաբայանի վարած Caterpiller մակնիշի էքսկավատորին։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Բախման հետեւանքով Opel-ը հարվածել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին։ Վթարի հետեւանքով Opel-ի վարորդ Ազարյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։



























