Միսուրի նահանգում տաքսիների ընկերություն ունեցող Չառլի Բուլինգթոնը հրաժարվում է սպասարկել այն ուղեւորներին, ովքեր դիմակ են կրում կամ պատվաստվել են COVID-ի դեմ։

Չառլի Բուլինգթոնի Yo Transportation Services ընկերությունն այս մասին հայտարարել է՝ չնայած նահանգում վարակի բռնկմանը։ «Մենք ոչ մի դիմակ չենք հանդուրժում մեր մեքենաներում»,- ասել է Բուլինգթոնը KMOV4-ին։ «Մենք կտրականապես դեմ ենք  պատվաստանյութին եւ թույլ չենք տալիս այն մարդկանց, ովքեր պատվաստվել են»։

Բուլինգթոնն ասել է, որ հպարտանում է նրանով, որ Միսուրին մտնում է երկրում պատվաստման ամենացածր ցուցանիշներն ունեցող երեք նահանգների մեջ։ «Ես հպարտանում եմ Միսուրիի բնակիչներով, որոնք դեմ են հանդես եկել պատվաստմանը»,- ասել է նա։

Միսուրիում տաքսիների ընկերությունը հրաժարվում է սպասարկել դիմակ կրող կամ քովիդի դեմ պատվաստված ուղեւորներին

Դիմակ կրող ուղեւորներին տաքսու ընկերությունը չի սպասարկում...