Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչեւ 2021 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ այն հարկ վճարողներն, ովքեր հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են 23-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ ծանուցում եւ ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից՝ միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները պետք է ներկայացնեն նշված ժամկետում: Դիմումները լրացնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետեւյալ տվյալների ճշտությանը.

բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին,

դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ,

պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը:

Կոմիտեն նաեւ տեղեկացնում է, որ այն շահառուները, որոնք արդեն իսկ ներկայացրել են դիմումներ, սակայն դրանցում ապահովված չեն վերոնշյալ պայմանները, պետք է ճշտված դիմումները ներկայացնեն կրկին մինչեւ 2021 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ։