Ամերիկյան օնլայն վաճառքի հսկա Amazon-ը խոստացել է փոխհատուցել գնորդներին անորակ ապրանքի համար, որը գնել են իր հարթակում անկախ վաճառողներից, հաղորդում է AFP-ը:
Ընկերությունում հայտնել են, որ սեպտեմբերի 1-ից կվճարեն անորակ ապրանքների համար, որոնք վաճառել է Amazon.com-ը:
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ սպառողական ապրանքների անվտանգության դաշնային հանձնաժողովը դատի է տվել ընկերությանը՝ փորձելով ընկերությանը պատասխանատվության ենթարկել վտանգավոր պրոդուկտների համար, որոնք վաճառվել են ընկերության հարթակում: Այդ թվում են 400 000 մազերի չորացուցիչ. 24 000 գազի դետեկտոր:





























