Անգլիայում եւ Ուելսում հակառակ սեռի զույգերի միջեւ ամուսնությունների թիվը նվազել է մինչեւ ամենացածր ցուցանիշը դիտարկումների ողջ պատմության մեջ առաջին անգամ, հաղորդում է PA-ը:

Թվերը նաեւ ցույց են տալիս, որ 2018-ին գրանցվել է 227 870 հետերոսեքսուալ ամուսնություն, ինչը ամենացածր ցուցանիշն է՝ սկսած 1862 թվականից:

1972 թվականից հակառակ սեռի ամուսնությունների թիվը նվազել է 47 տոկոսով: