Աբու Դաբիի ազգային ավիափոխադրող Etihad-ը հայտնել է տարվա առաջին կիսամյակի ընթացքում 400 միլիոն դոլարի չափով հիմնական օպերացիոն վնասների մասին, որոնք պայմանավորված են կորոնավիրուսի համավարակի պատճառով եկամուտների անկմամբ, հայտնում է AP-ն:
Այս ցուցանիշը արտացոլում է միջազգային ուղեւորությունների հանդեպ շարունակվող անորոշությունը:
Ավիաընկերությունը վերջին վեց ամիսների ընթացքում տեղափոխել է 1 մլն ուղեւոր, որոնք միջինը զբաղեցրել են ինքնաթիռների տեղերի 24,9%-ը՝ համեմատած 2020 թվականի առաջին կիսամյակում 3,5 մլն ուղեւորների եւ 71% տեղերի հետ: Etihad-ի գործադիր տնօրեն Թոնի Դուգլասը դժգոհել է կորոնավիրուսի «դելտա» տարբերակից, որը խափանել է ավիափոխադրումների համաշխարհային վերականգնումը:
Etihad-ը, որ Մերձավոր Արեւելքի առաջատար փոխադրողներից մեկն է, ֆինանսական վնասներ էր կրել դեռեւս այն ժամանակ, երբ համավարակը դեռ չէր հարվածել ամբողջ աշխարհի ավիացիոն արդյունաբերությանը:




























