ԱՄՆ-ի եւ Իրանի ցանկացած մերձեցում թույլ չտալու համար Իսրայելը փորձել է համոզել ԿՀՎ ղեկավարին, որ Իրանի նոր նախագահը «անմեղսունակ» է:
Իսրայել կատարած այցի ընթացքում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Վիլյամ Բյորնսը հանդիպել է վարչապետ Նաֆթալի Բենեթի, «Մոսադի» ղեկավար Դեյվիդ Բարնիի եւ հետախուզության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Բարնիի հետ հանդիպման ժամանակ նա Բյորնսին տեղեկատվություն է ներկայացրել, որում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսի ներկայացվում է որպես «անվստահելի եւ անկարող բանակցել միջուկային նոր գործարքի շուրջ կամ կատարել իր պարտավորությունները», հայտնում է Իսրայելի 12-րդ ալիքը: Նրա խոսքով՝ Բարնին Բյորնսին Ռաիսիի վերաբերյալ դոսյե է տվել, որում նա որպես ծայրահեղ արմատական, դաժան, կոռումպացված եւ անկայուն մարդ է ներկայացված: «Մոսադը» նրան բնութագրել է որպես հոգեկան խանգարում ունեցող անձ»,- հայտնել է հեռուստաալիքը:





























