ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է Աֆղանստանի մայրաքաղաքի անկմանն ավելի շուտ, քան կանխատեսվում էր: Քաբուլը կարող է ընկնել 90 օրվա ընթացքում, գրում է Washington Post-ը՝ հղում անելով պաշտոնյաներին:

Այլ գնահատականների համաձայն՝ դա կարող է տեղի ունենալ մեկ ամսվա ընթացքում:

Որոշ պաշտոնյաներ հայտարարում են, որ Աֆղանստանում իրավիճակն ավելի սարսափելի են համարում, քան հունիսին, երբ, հետախուզության աշխատակիցների գնահատմամբ, անկումը կարող էր տեղի ունենալ 6 ամսի անց ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի փոշմանել զորքերը դուրս բերելու իր որոշման համար՝ ավարտելով 20-ամյա արշավը: