Չինաստանում դատարանը կանադացի գործարար Մայքլ Սպավորին մեղավոր է ճանաչել լրտեսության մեջ եւ դատապարտել 11 տարվա ազատազրկման:
Դատարանը նաեւ հայտարարել է, որ Սպավորի անձնական ակտիվները՝ 50 000 յուանի չափով, կբռնագանձվեն, եւ նա կարտաքսվի, դեռ պարզ չէ՝ երբ:
Չինաստանը Սպավորին ձերբակալել էր 2018 թվականի դեկտեմբերին այն բանից հետո, երբ Կանադան ձերբակալել էր Huawei-ի ղեկավար Մեն Վանչժոուին: 2019 թվականի հունիսին նրան մեղադրանք է առաջադրվել լրտեսության մեջ:
Մեկ այլ կանադացի՝ նախկին դիվանագետ Մայքլ Քովրիգը, ձերբակալվել է 208 թվականին Չինաստանում Մենի ձերբակալությունից մի քանի օր անց եւ մեղադրվել լրտեսության մեջ:
Մենի ձերբակալությունից հետո Չինաստանը 4 կանադացիների մահապատժի է դատապարտել թմրավաճառքի մեջ մեղադրանքով:





























