Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բացարձակ անընդունելի է անվանել Չինաստանում կանադացու դատավճիռը, ով մեղադրվել է լրտեսության մեջ: Նա կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան, հաղորդում է Reuters-ը:
Պեկինում ԱՄՆ դեսպանատունը եւս դատապարտել է դատավճիռը՝ հայտարարելով, որ կանադացի Մայքլ Սպավորի դեմ քննությունը «բանակցությունների համար որպես լծակ մարդկանց օգտագործելու» փորձ է:
Չինաստանը Սպավորին եւ կանադացի նախկին դիվանագետ Մայքլ Կովրիգին ձերբակալել է 2018-ի վերջին մի քանի օր անց այն բանից հետո, երբ Կանադան ձերբակալել է Huawei չինական ընկերության ղեկավար Մեն Վանչժոուին:





























