Գերմանիայի դատախազությունը հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեջ մեղադրվող բրիտանացու է ձերբակալել, նա աշխատել է Բեռլինում ՄԲ դեսպանատանը, հաղորդում է AP-ը:
Դաշնային դատախազությունը հայտնել է, որ տղամարդը ձերբակալվել է Պոտսդամում համատեղ հետաքննության հիմքի վրա, որն անցկացրել են Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունները:
Դատախազության խոսքով՝ նա կասկածվում է ռուսական հետախուզության օգտին լրտեսության մեջ, առնվազն նոյեմբեր ամսից: Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ նա աշխատել է ՄԲ դեսպանատանը եւ, իբր, փաստաթղթեր է փոխանցել, որոնք ստացել է ռուսաստանցիների կողմից:
Դրա դիմաց նա գումար է ստացել, որի չափը չի նշվում:





























