Նիդեռլանդները չի արտաքսի Աֆղանստանի քաղաքացիներին, որոնք երկրում ապաստարան են փնտրում առաջիկա 6 ամսվա ընթացքում, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ եվրոպական 6 երկիր, ներառյալ՝ Նիդեռլանդները, նամակ է հղել Եվրահանձնաժողովին՝ պնդելով, որ պետքք է վերականգնվի ապաստարան խնդրող աֆղանստանցիներին արտաքսելու իրավունքը, սակայն խնդրանքը մերժվել է:

Նիդեռլանդների արդարադատության նախարարի տեղակալ Անկի Բրոքերս-Քնոլն ասել է, որ երկիրը մտադիր էր թարմացնել իր քաղաքականությունը Աֆղանստանի քաղաքացիների նկատմամբ, սակայն որոշում է կայացրել՝ կապված իրավիճակի վատթարացման հետ: