Մյանմայում 5 մարդ ցատկել է բազմաբնակարան շենքից՝ փախչելով իրավապահներից, հաղորդում է AP-y:
Անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնել են, որ 5 մարդ՝ 4 տղամարդ եւ մեկ կին, ցատկել են շենքից:
Նրանց խոսքով՝ 3-ը մահացել է, իսկ երկուսը կյանքի համար վտանգավոր վնասվածքներ է ստացել:
Ականատեսների խոսքով՝ 5 մարդ բարձրացել է տանիք եւ ցատկել, երբ տեղ չի ունեցել փախչելու:
Նույն օրը գրանցվել է 4 պայթյուն, սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք դա կապ ունի միջադեպի հետ:





























