Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհուրդը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պեկինի առաջընթացի մասին զեկույց է հրապարակել: «Միջին բարեկեցիկ հասարակության համապարփակ ձեւավորումը. Կարեւոր նշաձող Չինաստանի` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում» վերնագրով փաստաթուղթը տարածվել է ՉԺՀ պետական խորհրդի մամուլի գրասենյակի կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մարդկային արժեքների ամրապնդման գործում Չինաստանի առաջընթացի վերաբերյալ այսպես կոչված սպիտակ գիրքը պարզաբանում է, որ Չինաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այնպիսի առանցքային հարցերի, ինչպիսիք են նոր աշխատատեղերի եւ մատչելի բնակարանների ստեղծումը, կրթության որակի բարձրացումը եւ առողջապահական համակարգի արդյունավետությունը, կենսաթոշակային համակարգի ամրապնդումը, ինչպես նաեւ ընդգծում է, որ Չինաստանը, ընդհանուր առմամբ, հասել է աղքատության վերացմանը, եւ այժմ երկրին «առաջիկա 100 տարվա կտրվածքով արդիականացման եւ սոցիալիզմի կառուցման նոր խնդիրներ» են սպասում:
Ըստ զեկույցի` Չինաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) նոր դարաշրջանում առաջնահերթություն է համարում Չինաստանի քաղաքացիների շահերը եւ «կապահովի իր երկրի ինտենսիվ զարգացումը` հանուն նրանց երջանկության եւ բարեկեցության»:
«Մարդու իրավունքների հարգումը եւ համապատասխան երաշխիքների տրամադրումը ժամանակակից քաղաքակրթության հիմքն են»,- ասվում է փաստաթղթում:





























