Հարավային Կորեան եւ Թուրքիան ստորագրել են արժութային սվոփի մասին  իրենց առաջին համաձայնագիրը՝ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը մեծացնելու համար, հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով Կորեայի բանկը:

Թուրքիայի Կենտրոնական բանկի հետ կնքված եռամյա պայմանագիրը երկու երկրների միջեւ տեղական արժույթների փոխանակում է ենթադրում՝ 2.3 տրիլիոն վոնի չափով (2 միլիարդ ԱՄՆ դոլար):

«Երկու կողմն էլ ակնկալում են, որ դա էլ ավելի կամրապնդի համագործակցությունը երկու պետությունների միջեւ»,- ասված է հայտարարության մեջ:

Արժույթային սվոփը լիկվիդայնությունից պաշտպանության գործիք է, որը թույլ է տալիս այլ երկրից գումար վերցնել սեփական արժույթով: