ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելն աշխարհի ամենախոշոր տնտեսություններին կոչ է արել ավելի խիստ կլիմայական նպատակներ հաստատել, հաղորդում է Reuters-ը:

«Այժմ խնդիրն այն է, որպեսզի Գլազգոյում գագաթաժողովի ժամանակ վստահ լինենք, որ բոլոր հիմնական տնտեսություններն ստանձնում են մինչեւ 2030 թվականը ամբիցիոզ, չափավորված պարտավորութոյւնները՝ կլիմայական չեզոքության ապահովման հարցով»,-ասել է Բորելը:

Այս տարի ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ավելի խիստ նպատկաներ են հաստատել՝ կապված մինչեւ 2030 թվականը արտանետումների կրճատման հետ:

Բորելի խոսքով՝ ԵՄ-ն՝ լինելով աշխարհի խոշոր զարգացող  տնտեսությունը, պարտավոր է օրինակ ծառայել: