Բրիտանացի գիտնականները զգուշացրել են աշնանը կորոնավիրուսի նոր բռնկման մասին, հաղորդում է AP-ը:

Նրանց վատատեսության պատճառը COVID-19-ի դելտա շտամն է, որն այժմ գերիշխում է ամբողջ Մեծ Բրիտանիայում:

Պատվաստանյութերը քիչ արդյունավետ են ավելի վարակիչ տարբերակի դեմ, իսկ դա նշանակում է, որ Բրիտանիային անհրաժեշտ է հասնել պատվաստման բարձր մակարդակի:

«Մեծ Բրիտանիայի բնակչության մոտ 60 տոկոսը ամբողջությամբ պատվաստվել է: Եթե պատրաստվում ենք հյուսներս դնել պատվաստման վրա, ապա պետք է պատվաստենք բոլորին»,-ասել է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Ռավի Գուպտան, ով դելտա տարբերակի մի քանի նորարարական հետազոտություններ է անցկացրել:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում պատվաստման հաջող ծրագիրը նշանակում է, որ մարդկանց մոտ ավելի քիչ շանսեր կմնան COVID-19-ով վարակվելու կամ COVID-19-ից մահանալու համար:

Հուլիսի 19-ից հետո վարակման դեպքերի թիվը հասել է օրական 25 000-ի: