Ուկրաինացի գործարար Ռինատ Ախմետովի ДТЭК ընկերությունը վաճառում է Ռոստովի մարզում գտնվող իր «Դոնսկոյ անտրացիտ» ԲԸ, «Սուլինանտրացիտ» ԲԲԸ եւ ««Օբուխովսկայա» հանքերի կառավարում» ԲԸ ածխի ձեռնարկությունները: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»:
Ըստ թերթի տվյալների՝ հանքավայրերի գնորդ կարող է դառնալ կիպրական Valleyton Investments Limited ընկերությունը: Դաշնային հակամենաշնորհային ծառայությունն արդեն հաստատել է իրավունքներ ստանալու նրա միջնորդությունը, որոնք հնարավորություն են տալիս որոշել ДТЭК-ին պատկանող Դոնի ընկերությունների գործունեության պայմանները: «Կիպրոսի ռեեստրի համաձայն, Valleyton-ի սեփականատերը Հայաստանի քաղաքացի Ելենա Հովհաննիսյանն է, ածխի շուկայում այս անունը լայնորեն հայտնի չէ»,- գրում է թերթը:
Հիշեցնենք, որ Ռոստովի մարզի իր ածխահանքերը վաճառելու ДТЭК-ի ծրագրերը հայտնի էին դարձել հունիսին: Վաճառքի պատճառներից մեկը դեպի «կանաչ» էներգետիկա ընկերության կողմնորոշումն է:




























