«Լյուցիֆերը» շարունակում է բռնկել Իտալիան, հաղորդում է Ինտերֆաքսը:
Իտալացի հրշեջները շարունակում են պայքարել ավելի քան 500 անտառային հրդեհների դեմ, որոնք 4 մարդու մահվան են հանգեցրել:
Վերջին օրերին Իտալիայում հակացիկլոն է հաստատվել, որը ստացել է Լյուցիֆեր անվանումը:
Սիցիլիա կղզում օդի ջերմաստիճանը հասնում է 48,8 աստիճանի, ինչը նոր ռեկորդ է Եվրոպայի համար:
Կանխատեսումների համաձայն՝ անոմալ շոգը կպահպանվի եւս մի քանի օր, ինչը կարող է հանգեցնել մեծ թվով հրդեհների առաջացման:
Բացի Իտալիայից, անտառային հրդեհների հետ կապված դժվար իրավիճակ է նաեւ Հունաստանում, Չեռնոգորիայում, Ալժիրում եւ Հյուսիսային Մակեդոնիայում:





























