Իսրայելն ու Մարոկկոն պայմանավորվել են մոտ ապագայում դեսպանատներ բացելու մասին, հայտարարել է հրեական պետության արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը, փոխանցում է AFP-ն:

«Այսօր առավոտյան մենք Մարոկկոյի արտգործնախարար Նասեր Բուրիտայի հետ միասին որոշեցինք մի քանի ամսվա ընթացքում դեսպանություններ բացել Երուսաղեմում եւ Մարոկկոյում»,- ասել է Յաիր Լապիդը առեւտրային մայրաքաղաք Կասաբլանկայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Մարոկկոն 2020 թվականին դարձել է չորրորդ արաբական երկիրը, որը կապեր է հաստատել Իսրայելի հետ՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, Բահրեյնից եւ Սուդանից հետո:

Մարոկկոյում Իսրայելի կապի գրասենյակը հինգշաբթի ավելի վաղ բացվել էր երկրի մայրաքաղաք Ռաբատում:

Լապիդը ողջունել է արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորման պայմանավորվածությունները եւ ասել, որ մյուսները կհետեւեն իրենց օրինակին: Նա նաեւ հայտարարել է Բահրեյնում Իսրայելի դեսպանության մոտալուտ բացման մասին: