Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսը նոր նախարար է  նշանակել, որը պատասխանատու է աղետների վերականգնման համար՝ փորձելով զսպել աճող զայրույթը անտառային հրդեհների դեմ պայքարի պատճառով, որոնք հազարավոր հեկտար անտառներ են այրել, հաղորդում է Associated Press-ը:

Այս շաբաթ Միցոտակիսը ներողություն էր խնդրել հրդեհների դեմ պայքարի ուշացումների համար՝ 586.95 մլն դոլար օգնություն տրամադրելով:

Օգոստոսի սկզբից մոլեգնող հրդեհների պատճառով շուրջ 65.000 հեկտար (160.620 ակր) անտառ եւ հարյուրավոր տներ են ոչնչացվել: Հունաստանի երկրորդ մեծ կղզում՝ Էվիայում, հրդեհը դադարել է հինգշաբթի օրը տեղացած անձրեւից հետո:

Հրշեջ ծառայության աշխատակիցները հայտնել են, որ Էվիայում եւ Արեւմտյան Պելոպոնեսի մայրցամաքային հատվածում եւ Հյուսիսային Ատտիկայում անտառային հրդեհները շարունակում են վերահսկողության տակ մնալ, սակայն շատ հրշեջներ մնացել են տարածքներում` հնարավոր բռնկումների դեմ պայքարելու համար: